Smore logo
remove_red_eye 184
page background

Երիտասարդ կառավարիչներ

12-15 տարեկան դպրոցականների համար

Երիտասարդկառավարիչներ12-15 տարեկան դպրոցականների համար
Ձեր երեխաները ունեն ազատ ժամանակ, բազում մտքեր, ծրագրեր, որոնք դեռևս չեն իրագործել: Մենք կարող ենք աջակցել նրանց ամռան արձակուրդներն առավել հետաքրքիր, գունեղ, վառ հիշողություններով և ուսուցողական դարձնելու համար:

Հրավիրում ենք grow edutainment-ի կողմից կազմակերպվող «Երիտասարդ կառավարիչներ» ծրագրին

Նպատակն է ծանոթացնել նախագծի կառավարման հիմունքներին, ինչպես նաև օգնել նախաձեռնել սեփական ծրագրերը: Նպատակն է ծանոթացնել նախագծի կառավարման հիմունքներին, ինչպես նաև օգնել նախաձեռնել սեփական ծրագրերը:

ԾՐԱԳԻՐԸ ՕԳՆՈՒՄ Է ԴՊՐՈՑԱԿԵՆՆԵՐԻՆ `

1. Նախաձեռնել
2. Պլանավորել
3. Իրականացնել
4. Զեկուցել
5. Վերլուծել
սեփական նախագծերը

Տևողություն և մասնակցության վճար

Ծրագրի տևողությունը 1+2 ամիս (1 ամիս ինտենսիվ թրեյնինգային ծրագիր + 2 ամիս գործնական աշխատանք), ժամերը՝ ցերեկային կամ երեկոյան
Արժեքը՝ 10.000+ 7.000 դրամ

գրանցվել
Event Information

Ծրագրի ներկայացումը ծնողների և երեխաների համար տեղի կունենա

մուտքն ազատ է

When?

Tuesday, Jun 9, 2015, 07:00 PM

Where?

Best Western Congress Hotel

location_on Open maps
zoom_out_map

grow edutainment

grow edutianment–ը զարգացման հարթակ է անհատների, կազմակերպությունների և համայնքի համար: Զարգացման ծրագրերի ոլորտում փորձից ելնելով՝ մենք վստահ ենք, որ ուսուցման գործընթացը չի ապահովի ցանկալի արդյունք, եթե այն հաճելի չէ մասնակիցների համար: Այդ պատճառով է, որ մեր ծրագրերի մշակման և իրականացման ընթացքում մենք որդեգրել ենք «կրթազվարճանքի» սկզբունքը (education + entertainment = edutainment) և կարևորում ենք ինչպես ուսուցանելիությունը և արդյունավետությունը, այնպես և դրական միջավայրը և խաղային տարրերը:

Email: info@2grow.am
Website: www.2grow.am
Phone: 091 19 13 67
Facebook: https://www.facebook.com/GrowEdutainment

GROW EDUTAINMENT ԹԻՄ GROW EDUTAINMENT ԹԻՄ

zoom_out_map

Անուշ Մանուչարյան

Անուշ Մանուչայանը «GROW» ընկերության համահիմնադիր և գործադիր տնօրենն է, “Կողմնացույց” կարիերայի կողմնորոշման և ուղղորդման ծրագրի hամահեղինակ և դասընթացավար:

Ունի մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտում ավելի քան 9 տարվա փորձ և ուսուցման և զարգացման ոլորտում ավելի քան 5 տարվա փորձառություն, հանդիսանում է մի շարք ուսուցման և զարգացման ծրագրերի համահեղինակ և իրականացնող, տնտեսագիտական գիտությունների թեկնածու է:

Door International և Development Group միջազգային ընկերությունների կողմից հավաստագրված է որպես Professional Business Trainer և Business Coach: Chartered Management Institute, UK կողմից հավաստագրված է որպես Management Consultant (CMCE): Փորձառության հիմնական բնագավառներն են հեռահաղորդակցությունը, զբոսաշրջության կառավարումը, վաճառքը և սպասարկումը, մարդկային ռեուսուրսների կառավարումը և տարատեսակ ուսուցման և զարգացման ծրագրերը՝ հասարակական և կոմերցիոն կազմակերպություններում:

zoom_out_map

Սոնա Հովհաննիսյան

Սոնա Հովհաննիսյանը «GROW» ընկերության համահիմնադիր և ծրագրերի տնօրենն է:

Ունի ուսուցման և զարգացման ոլորտում ավելի քան 10 տարվա փորձառություն, հանդիսանում է մի շարք ծրագրերի և թրեյնինգների հեղինակ և համահեղինակ:

Door International և Development Group միջազգային ընկերությունների կողմից հավաստագրված է որպես Professional Business Trainer և Business Coach:

2010թ. հանդես է եկել TEDxYerevan միջոցառման ժամանակ որպես խոսնակ (իր ելույթին կարող եք ծանոթանալ ասյտեղ):

Սոնան բազմաբնույթ աշխատանքային փորձ ունի, այդ թվում արվեստի ոլորտում նախագծերի և հասարակայնության հետ կապերի իրականացման, հասարակական կազմակերպության ղեկավարման, ԲՈՒՀ-ի ռազմավարության ստեղծման, սննդի արտադրության և հեռահաղորդակցման բնագավառների ընկերություններում կորպորատիվ ուսուցման գործընթացներում:

Loading indicator

close

Created with

Communicate quickly and effectively with interactive newsletters.

Smore empowers educators to connect with their community, streamline school communications,
and increase engagement.

Create a newsletter